Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող երկու տանկեր
Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող երկու տանկեր

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող երկու տանկեր։

Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ նավահանգստի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» երկու նավերի վրա հարձակումը։

Զելենսկու խոսքով՝ նշված տանկերները ակտիվորեն օգտագործվել են նավթի փոխադրման համար։

«Մեր զորքերը շարունակում են պատժամիջոցներ կիրառել ռուսական ստվերային նավատորմի դեմ։ Մենք ոչնչացրել ենք երկու նման նավ Նովոռոսիյսկ նավահանգստի մուտքի մոտ։ Այս տանկերները ակտիվորեն օգտագործվել են նավթի փոխադրման համար։ Այժմ դրանք այլևս չեն կարող օգտագործվել», – գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ գործողությունը ղեկավարել է Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։