Վլադիմիր Զելենսկի - Ուկրաինան պետք է հասնի իր նպատակներին, այդ նպատակները՝ կյանքի, անկախության պաշտպանությունը և Ուկրաինայի համար արժանապատիվ խաղաղության ապահովումը, արդար են
Վլադիմիր Զելենսկի - Ուկրաինան պետք է հասնի իր նպատակներին, այդ նպատակները՝ կյանքի, անկախության պաշտպանությունը և Ուկրաինայի համար արժանապատիվ խաղաղության ապահովումը, արդար են

Ուկրաինան պետք է հասնի իր նպատակներին, և այդ նպատակները արդարացի են՝ պաշտպանել կյանքը, պաշտպանել անկախությունը և ապահովել արժանապատիվ խաղաղություն Ուկրաինայի համար,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ուժեղ և արդյունավետ ուկրաինական բանակը ուկրաինացի ժողովրդի համար ամենահուսալի անվտանգությունն է։

«Այսօր լայնածավալ պատերազմի 1276-րդ օրն է։ Ուկրաինան Ռուսաստանի դեմ պայքարում է իր անկախության համար ավելի երկար, քան աշխարհում որևէ մեկը կարող էր պատկերացնել։ Սա մեր ժողովրդի հայրենասիրության և մարտունակության արդյունքն է, մեր զինվորների արդյունքը, ովքեր հերոսաբար պայքարում են մեր պետության համար և ոչնչացնում օկուպանտին։ Ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին, մեր պաշտպանական և անվտանգության ուժերին՝ Ուկրաինային տված ուժի և բոլոր արդյունքների համար։ Անկասկած, ուժեղ և մարտունակ ուկրաինական բանակը մեր ժողովրդի համար ամենահուսալի անվտանգությունն է, բայց մեզ նաև անհրաժեշտ են ամուր անվտանգության երաշխիքներ բոլոր նրանցից, ովքեր ձգտում են խաղաղության։ Միացյալ Նահանգների, Եվրոպայի և բոլոր գործընկերների հետ միասին մենք ամեն օր աշխատում ենք անվտանգությունն ապահովելու համար։ Ուկրաինան պետք է հասնի իր նպատակներին, և այդ նպատակները արդարացի են՝ պաշտպանել կյանքը, պաշտպանել անկախությունը և ապահովել արժանապատիվ խաղաղություն Ուկրաինայի համար», – գրել է Զելենսկին։