Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան օրեցօր կուժեղանա, աշխարհում բացարձակապես բոլորը դա հասկանում են, մեր անկախությունը երբեք չի ավարտվի

10:26, 25.08.2022

Համարյա գիշեր է, ավարտվում է մեր գլխավոր օրը՝ Ուկրաինայի Անկախության օրը, բայց մեր անկախությունը չի ավարտվում և երբեք չի ավարտվի, դա կլինի մեր 32-րդ Անկախության օրը, և 33-րդը և բոլոր հաջորդները, քանի դեռ կյանք կա երկրի վրա, – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում։

«Ուկրաինա՝ ընդմիշտ: Եվ ամեն օր այն միայն կուժեղանա, և դա հասկանում են աշխարհում բացարձակապես բոլորը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից մինչև բոլոր մայրաքաղաքները՝ առանց բացառության։

Հետեւաբար, մենք մեր ճանապարհից չենք շեղվում, մենք պայքարում ենք։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր աջակցում են մեզ։ Մենք մտածում ենք մեր պետության մասին, պահպանում ենք միասնությունը՝ նույն միասնությունը, ինչ այսօր, ինչպես ամեն օր այս վեց ամսվա ընթացքում։ Ոչ մի թշնամի չի կարող մեզ հաղթել: Չկան այնպիսի ռումբեր, որոնք կարող են ոչնչացնել ազատությունը, և երբեք չեն լինի այնպիսի հրթիռներ, որոնք կարող են կոտրել իրենց հավատացող մարդկանց կամքը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը արձագանքել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծությանը եւ նշել, որ վերջին տվյալներով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ 11-ամյա մի տղա։

Նմանատիպ