Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին օգտակար է նաև ՆԱՏՕ-ի անդամների համար, բայց դա այժմ անհնար է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է երկու կողմերի համար, բայց դա այժմ անհնար է։ Ինչպես նախագահը բացատրել է Sky News-ին տված հարցազրույցում, Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին օգտակար է նաև ՆԱՏՕ-ի անդամների համար, քանի որ Ուկրաինան հագեցած է ՆԱՏՕ-ի զենքերով, նոր տեխնոլոգիաներով, որոնք նրա գործընկերները դեռևս չունեն։
«Համապատասխանաբար, սա կամրապնդի ՆԱՏՕ-ն», – նշել է Զելենսկին։
Բացի այդ, Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատերազմ վարելու տասը տարվա փորձ ունի։
«Խոսքը միայն մարտադաշտի մասին չէ։ Խոսքը նաև տնտեսության, գոյատևման, կիբեռհարձակումների, բանկային համակարգի, էներգետիկ ոլորտի մասին է», – ասել է Զելենսկին։