Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է եռակողմ բանակցությունների՝ բալիստիկ հրթիռներ արձակելով Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա

17:36, 07.11.2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսները երեկ երեկոյան հարձակման ժամանակ օգտագործել են 36 բալիստիկ հրթիռ՝ թիրախավորելով Կիևը և հարակից շրջանները։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է եռակողմ բանակցությունների՝ բալիստիկ հրթիռներ արձակելով Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա։

«Հարվածի հիմնական թիրախը կրկին էներգետիկ ոլորտն է։ Մայրաքաղաքը դժվարին իրավիճակի մեջ է էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման հետ կապված։ Վնասվել են բնակելի շենքերը և Հյուսիսային կամուրջը, իսկ մանկապարտեզը մասամբ ավերվել է», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով, Կիևից բացի տուժել են ևս տասներկու շրջաններ։ Դիմելով գործընկերներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին, Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ մինչ Ռուսաստանը փորձում է անջատել Կիևի և ամբողջ երկրի էլեկտրաէներգիան, «Ուկրաինային չի կարելի մենակ թողնել»։

Նմանատիպ