Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանը կշարունակի ճնշում գործադրել Բելառուսի վրա՝ պատերազմին միանալու համար, չնայած Լուկաշենկոն հասկանում է, որ Ուկրաինան կպատասխանի

14:33, 20.06.2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, որ ինքը չի ցանկանում, որ Բելառուսը ներգրավվի ռուս-ուկրաինական պատերազմին։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի ճնշում գործադրել Բելառուսի վրա՝ պատերազմին միանալու համար, սակայն Լուկաշենկոն «հասկանում է, որ Ուկրաինան կպատասխանի»։

Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Բելառուսի տարածքում՝ Ուկրաինայի սահմանի երկայնքով, տեղակայված են սարքավորումներ, որոնք «կարգավորում են կրակը ուկրաինական բնակչության դեմ»։

«Համապատասխան կայմերի վրա տեղադրված են տրանսպոնդերներ։ Կարո՞ղ է Լուկաշենկոն հեռացնել դրանք։ Այդ դեպքում ինչո՞ւ է նա ասում, որ չի ուզում պատերազմի մեջ լինել։ Հեռացրեք այս սարքավորումները, անջատեք այս սարքավորումները», – ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի այդ տրանսպոնդերները հեռացնելու համար։

«Եթե նա դա չանի, մենք կանենք դա», – ասել է Զելենսկին։

Նախկինում Ալեքսանդր Լուկաշենկոն «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Բելառուսի ներգրավումը ռուս-ուկրաինական պատերազմին անընդունելի է։ Նա ասել է, որ և՛ ինքը, և՛ Վլադիմիր Պուտինը կարծում են, որ այս քայլն ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ։

Նմանատիպ