Վլադիմիր Զելենսկի. Պուտինը կարող է գալ Կիև, ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրը ամեն օր հրթիռային հարձակումների տակ է, ես չեմ կարող գնալ այս ահաբեկիչների մայրաքաղաք
Վլադիմիր Պուտինը կարող է գալ Կիև, իսկ ես չեմ կարող մեկնել Մոսկվա, երբ իմ երկիրը ամեն օր հրթիռային հարվածների տակ է։ Ես չեմ կարող գնալ այս ահաբեկիչների մայրաքաղաք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ «ABC News»-ին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի նախագահի այսպես կոչված հանդիպման առաջարկը ուղղված էր հանդիպման հետաձգմանը։
«Եթե մարդը պատերազմի ընթացքում չի ցանկանում հանդիպել, ապա, իհարկե, կարող է առաջարկել մի բան, որը ինձ և մյուսներին ընդունելի չի լինի, այդ պատճառով եմ միշտ ասում՝ նրան վստահել չի կարելի», – նշել է Զելենսկին։