Վլադիմիր Զելենսկի. Մենք շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին, մաղթում ենք նրան ուրախ Շնորհակալության օր և հույս ունենք, որ արժանապատիվ խաղաղությունն ու երաշխավորված անվտանգությունը կլինեն մեր ընդհանուր նվաճումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Շնորհակալության տոնի կապակցությամբ։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար և հույս հայտնել, որ արժանապատիվ խաղաղությունը և երաշխավորված անվտանգությունը կլինի նրանց համատեղ ձեռքբերումն։
«Շնորհավորում ենք և ցանկանում ենք երջանիկ Շնորհակալության օր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, առաջին տիկին Մելանիա Թրամփին և բոլոր ամերիկացիներին։ Ակնկալում ենք հետագա կառուցողական զարգացում դիվանագիտության ոլորտում՝ վերջ դնելու Ռուսաստանի պատերազմին մեր ժողովրդի դեմ։ Արժանապատիվ խաղաղությունը և երաշխավորված անվտանգությունը թող դառնան մեր ընդհանուր հաջողությունը», – գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։