Վլադիմիր Զելենսկի. Մենք կանգնեցրել ենք «աշխարհի երկրորդ բանակը», ազատագրել ենք մեր տարածքների մի մասը և շարունակում ենք արժանապատիվ դիմադրություն ցույց տալ օկուպանտներին

21:18, 03.06.2022

Մենք կանգնեցրել ենք «աշխարհի երկրորդ բանակը»,- ուկրաինական լրատվամիջոցները մեջբերում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը՝ պատերազմի մեկնարկից 100 օր անց։

Զելենսկին ասել է, որ 100 օրվա ընթացքում Ուկրաինան արեց այն, ինչ թվում էր անհնարին, և ինչին շատերը չէին ուզում հավատալ։

«Մեր պայքարի 100 օրը: Միասնության և անխախտ հոգու 100 օր: Այս ընթացքում հակառակորդը չկարողացավ հասնել ռազմավարական որևէ նպատակի, սակայն փորձեց իր անզորությունը տեղափոխել քաղաքացիական ենթակառուցվածքների և մարդկանց վրա։ Մենք կանգնեցրել ենք «աշխարհի երկրորդ բանակը», ազատագրել ենք մեր տարածքների մի մասը և շարունակում ենք արժանապատիվ դիմադրություն ցույց տալ օկուպանտներին։ Շնորհակալություն բոլորին, ում շնորհիվ Ուկրաինան դիմացավ և հարյուրերորդ օրը շարունակում է պաշտպանվել։ Հաղթելու ենք»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ