Վլադիմիր Զելենսկի. Կուրսկի շրջանում գործողությունը շարունակվում է նախատեսվածի համաձայն, ուկրաինացիների խիզախությունը մեծ բաներ է անում
Վլադիմիր Զելենսկի. Կուրսկի շրջանում գործողությունը շարունակվում է նախատեսվածի համաձայն, ուկրաինացիների խիզախությունը մեծ բաներ է անում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձի ժամանակ հայտարարել է, որ Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի բազան ուժեղանում է։

«Այսօր գեներալ Սիրկին ինձ ներկայացրեց զեկույց Կուրսկի շրջանում մեր շարժման շարունակության մասին։ Գործողությունը շարունակվում է ճիշտ այնպես, ինչպես նախատեսել էինք։ Ուկրաինացիների խիզախությունը մեծ բաներ է անում»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Կուրսկում։

«Մեր ուժերի ցատկահարթակը ուժեղանում է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր մարտիկի, ով ապահովում է դա՝ բոլոր զինվորներին, սերժանտներին և հրամանատարներին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ին ռազմական գործողություններ են սկսել Ռուսաստանի Կուրսկի շրջանում։ Ուկրաինացի զինվորականները վերահսկում են տարածաշրջանի տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ Սուջա քաղաքը։