Վլադիմիր Զելենսկի. Այսօր մենք արդեն տեսնում ենք Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ երեկվա զրույցի արդյունքները, Ուկրաինան արդեն ստացել է 3.3 միլիարդ եվրոյի տրանշ ֆինանսական աջակցության փաթեթից
Այսօր մենք արդեն տեսնում ենք Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ երեկվա զրույցի արդյունքները,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն ստացել է 3,3 միլիարդ եվրոյի տրանշ ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթից։
«Նախևառաջ, այս միջոցները կօգտագործվեն մեր պաշտպանությունը, մասնավորապես՝ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ամրապնդելու համար։ Մենք նաև ակտիվորեն պատրաստվում ենք Նյու Յորքում կայանալիք մեր հանդիպմանը և Ուկրաինայի ֆինանսական կայունության հարցի շուրջ նախատեսված քննարկմանը, որի շուրջ մենք նույնպես համաձայնության եկանք երեկ։ Շնորհակալություն, Ուրսուլա՛», – գրել է Զելենսկին։