Վլադիմիր Զելենսկի. Այս պատերազմը միայն քաղաքական հայտարարություններով չի ավարտվի, անհրաժեշտ են իրական քայլեր, մենք գործողություններ ենք սպասում ամբողջ աշխարհից

16:09, 30.08.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ դիվանագիտության նոր հնարավորությունների բացման միակ ճանապարհը կոշտ միջոցների կիրառումն է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ֆինանսավորում են Ռուսաստանի բանակը, ինչպես նաև արդյունավետ պատժամիջոցներ՝ ուղղված Մոսկվայի դեմ՝ բանկային և էներգետիկ ոլորտներում։

Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված հերթական մասշտաբային հարձակումներին։ Ինչպես գրում է Ուկրաինայի նախագահը, Զապորոժիեում բնակելի շենքի վրա ռուսական հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ։

«Այս պատերազմը միայն քաղաքական հայտարարություններով չի ավարտվի, անհրաժեշտ են իրական քայլեր։ Մենք գործողություններ ենք ակնկալում ԱՄՆ-ից, Եվրոպայից և ամբողջ աշխարհից», – գրել է Զելենսկին սոցիալական ցանցում։

Նմանատիպ