Վլադիմիր Զելենսկի. Ագրեսորի վրա համատեղ և ուժեղ ճնշումը կարևոր է, որպեսզի նրա բոլոր հարևան ժողովուրդները մնան ազատ, մենք գնահատում ենք Վրաստանը և նրա ազատատենչ ազգը
Վլադիմիր Զելենսկի. Ագրեսորի վրա համատեղ և ուժեղ ճնշումը կարևոր է, որպեսզի նրա բոլոր հարևան ժողովուրդները մնան ազատ, մենք գնահատում ենք Վրաստանը և նրա ազատատենչ ազգը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երեկ հեռարձակված տեսաուղերձի համար։

«Շնորհակալություն, տիկին նախագահ. Համատեղ և ուժեղ ճնշումը ագրեսորի վրա էական է նրա բոլոր հարևան ազգերին ազատ պահելու համար: Մենք բարձր ենք գնահատում Վրաստանը և նրա ազատատենչ ազգը»,- գրել է Զելենսկին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ տեսաուղերձ է հրապարակել, որտեղ ասել է. «Անցել է երկու տարի, բայց Ռուսաստանը չի հաղթել, չի կարողացել կոտրել Ուկրաինայի ուժը»։