Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Ֆեզեշքյանը համաձայնագիր են ստորագրել Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին

20:30, 17.01.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշքյանը ստորագրել են համաձայնագիր Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փաստաթուղթը կփոխարինի Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռ 2001 թվականին։

Կողմերը նոր համաձայնագրի մշակման վրա աշխատում են 2022 թվականից։

Վլադիմիր Պուտինը ստորագրված համաձայնագիրը բեկում է անվանել երկու երկրների և ողջ տարածաշրջանի կայուն զարգացման համար։ Պուտինը Իրանի ղեկավարի հետ բանակցությունները որակել է որպես բարեկամական և կառուցողական՝ նշելով, որ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերի մեծ մասում համընկնում են։

Նմանատիպ