Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կարող են այսօր հեռախոսազրույց ունենալ
Կրեմլը հաստատում է, որ հրադադարի մասին տեղեկություն է ստացել Ամերիկայից։
Բացի այդ, ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վլադիմիր Պուտինը ավելի ուշ միջազգային զանգ կունենա։
Ընդ որում, Դմիտրի Պեսկովը չի հստակեցնում, թե Վլադիմիր Պուտինը ում հետ հեռախոսազրույց կունենա։
Միջազգային լրատվամիջոցները ենթադրում են, որ դա, ամենայն հավանականությամբ, կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի օգնականները հեռախոսազրույց են ունեցել մարտի 12-ին։