Վլադիմիր Պուտինն ասել է, որ եթե ԱՄՆ-ը հեռահար հրթիռներ տեղակայի Գերմանիայում, Մոսկվան «հայելային միջոցներ կձեռնարկի»

16:41, 28.07.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Պուտինի խոսքով՝ եթե ԱՄՆ-ը հեռահար հրթիռներ տեղակայի Գերմանիայում, Ռուսաստանը կհրաժարվի Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման «միակողմանի մորատորիումից»։

«Այդպիսի հրթիռները, որոնք ապագայում կարող են հագեցած լինել միջուկային մարտագլխիկներով, կունենան մոտ 10 րոպե թռիչքի ժամանակ դեպի մեր տարածքում տեղակայված թիրախներ։

Եթե ​​ԱՄՆ-ն իրականացնի նմանատիպ ծրագրեր, մենք մեզ ազատ կհամարենք միջին և փոքր հեռահարության հարվածային տեխնիկայի տեղակայման միակողմանի մորատորիումից, այդ թվում՝ մեր ռազմական և ռազմածովային ուժերի առափնյա ուժերի հնարավորությունների մեծացման առումով։ «Մոսկվան հայելային միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ում, Եվրոպայում և աշխարհի այլ տարածաշրջաններում դրանց տեղակայման համար»,- ասել է Պուտինը։

Նմանատիպ