Գերմանական «Դոյչե Վելե» հրատարակության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահի ընկեր Գենադի Տիմչենկոն, պատժամիջոցների պատճառով վաճառել է իր ինքնաթիռը: Խոսքը վերաբերում է Gulfstrem G650 ինքնաթիռին, որի սպասարկումից հրաժարվել է սպասարկող ընկերությունը: Պատճառը այն էր, որ Տիմչենկոն հայտնվել է ԱՄՆ-ի «սև ցուցակում»:
Լրագրողների փոխանցմամբ Gulfstrem G650 ինքնաթիռի արժեքը 60 մլն. եվրո է: Ինքնաթիռը վաճառելու մասին լրատվությունը տարածտլ է Reuters-ը: Անձամբ գործարարը և նրա ներկայացուցիչները պնդում են, որ արդեն տարիներ է, ինչ կապ չունեն նշված ինքնաթիռի հետ, սակայն ավիացիոն ռեեստրում նշված է, որ ինքնաթիռի նոր սեփականատերը Կվիպրոսում գրանցված «Amerivo Holdings Limited» ընկերւթյունն է, որը իր հերթին պատկանում է ռուսական հիմնադրամին:
Reuters-ի լրատվությամբ, Գենադի Տիմչենկոն ինքնաթիռը գնել է 2013 թվականին:
Հեղինակ -
Edgar Barsegyan