Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի երկրներին մեղադրում է օգուտներ ստանալու համար նոր հակամարտություններ հրահրելու մեջ
Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի երկրներին մեղադրում է օգուտներ ստանալու համար նոր հակամարտություններ հրահրելու մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի երկրներին մեղադրում է օգուտներ ստանալու համար նոր հակամարտություններ հրահրելու մեջ։ Նրա խոսքով, իրենք զարգացնում և արդիականացնում են հարձակողական կարողությունները։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է անվտանգության միջազգային համաժողովում։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն միավորվում է նաեւ AUKUS բլոկի հետ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերիշխելու համար։

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են զարգացնել և արդիականացնել հարձակողական կարողությունները, ռազմական հակամարտությունը տիեզերք և տեղեկատվական տարածություն տեղափոխելու փորձերը, ճնշման ռազմական և ոչ ռազմական միջոցներ կիրառել։ Այս ամենը սպառազինությունների վերահսկման համակարգի ոչնչացման ֆոնին»,- ասել է Պուտինը։