Վլադիմիր Պուտինը Մոնղոլիայի նախագահին հրավիրել է BRICS-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերին
Վլադիմիր Պուտինը Մոնղոլիայի նախագահին հրավիրել է BRICS-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոնղոլիայի նախագահ Ուխնագին Խուրելսուխին հրավիրել է BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի Կազանում 2024 թվականի հոկտեմբերին։

«Ցանկանում եմ ձեզ հրավիրել Ռուսաստանի Կազան քաղաք, որտեղ այս տարի կանցկացվի BRICS-ի գագաթնաժողովը։ Սա կլինի այս մակարդակի առաջին միջոցառումը այս կազմակերպության ընդլայնումից հետո: Հուսով եմ՝ կմասնակցեք BRICS+ ձևաչափին։ Մենք սպասում ենք ձեզ»,- ասել է Պուտինը Ուլան Բատորում ընթացող բանակցությունների սկզբում իր մոնղոլ գործընկերոջ հետ։

Միաժամանակ Պուտինը Ուխնագին Խուրելսուխին առաջարկել է քննարկել Ռուսաստանի և Մոնղոլիայի համագործակցությունը տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսական տեսանկյունից։

Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Մոնղոլիայում։ Վլադիմիր Պուտինի այցը կտեւի երկու օր։ ՌԴ ուսաստանի նախագահի վերջին այցը Մոնղոլիա կայացել է 2019 թվականին:

Տեղեկության համար, քանի որ 2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, սա Ռուսաստանի նախագահի առաջին այցն է այս դատարանի անդամ երկիր։ Ըստ լրատվամիջոցների՝ Մոնղոլիայի իշխանությունները վստահեցրել են Պուտինին, որ նրան չեն ձերբակալի։