Վլադիմիր Պուտինը միջուկային զենքի կիրառումը անվանել է ազգային անվտանգությունն ապահովելու բացառիկ միջոց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային զենքի կիրառումը ազգային անվտանգությունն ապահովելու բացառիկ միջոց է։
Պուտինն այս հայտարարությունն արել է Բելառուսի հետ համատեղ միջուկային ուժերի զորավարժությունների կապակցությամբ։
«Նման զենքի՝ միջուկային զենքի կիրառումը մեր պետությունների ազգային անվտանգությունն ապահովելու ծայրահեղ, բացառիկ միջոց է», – ասել է Պուտինը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զորավարժությունների շրջանակներում Բելառուս է բերվել միջուկային զինամթերք։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է համապատասխան տեսանյութ։
Բելառուսի և Ռուսաստանի միջուկային ուժերի համատեղ զորավարժությունները սկսվել են մայիսի 19-ին։ Այսօր Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները տեսազանգով դիտել են զորավարժությունները։