Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնագծում կռվում է ավելի քան 700 000 ռուս զինվոր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնագծում կռվում է ավելի քան 700 000 ռուս զինվոր։ Պուտինը այս մասին ասել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է այսպես կոչված հատուկ ռազմական գործողության վետերանների համար պետական մարմիններում քվոտաներ ստեղծելու գաղափարը։
«Հասկանում եք, առաջնագծում կա ավելի քան 700,000 մարդ», – նշել է Պուտինը։
Ըստ նրա, անհրաժեշտ է այդ մարդկանցից ընտրել նրանց, ովքեր հակված են այնպիսի գործունեության, ինչպիսին է պետական մարմինների աշխատանքը։