Վլադիմիր Պուտինը հաստատել է ռազմածովային նոր դոկտրին

18:14, 31.07.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ռազմածովային նոր դոկտրին ։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, փաստաթղթի համաձայն, Ռուսաստանը իրավունք կունենա ռազմական ուժ կիրառել համաշխարհային օվկիանոսում ելնելով իր շահերից, երբ դիվանագիտական ​​հնարավորությունները սպառվեն։

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերը համաշխարհային օվկիանոսում ԱՄՆ գերակայությունն է։

Դոկտրինայում նշվում է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում հիմնարար գործոն է լինելու այն, որ դաշինքի ենթակառուցվածքի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին թույլ չի տրվում։

Նմանատիպ