Վլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

22:26, 28.07.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի տարբեր ասպեկտներ։ Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», – ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, առաջնորդները համաձայնել են շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Նմանատիպ