Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ մեկօրյա այցով կմեկնի Պեկին,- հաղորդում են չինական լրատվամիջոցները։
Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ Պուտինը կայցելի Պեկին ԱՄՆ նախագահի Չինաստան այցից մի քանի օր անց։
South China Morning Post-ին աղբյուրները հայտնել են, որ այցը, հավանաբար, կկայանա մայիսի 20-ին։
Նրանց խոսքով՝ այցը Մոսկվայի և Պեկինի միջև շարունակական կանոնավոր հարաբերությունների մաս է կազմում և չի սպասվում, որ այն կուղեկցվի հատուկ արարողությամբ։
Հրապարակման համաձայն՝ սա առաջին դեպքն է, երբ Չինաստանը նույն ամսվա ընթացքում հյուրընկալում է երկու խոշոր տերությունների ղեկավարներին՝ առանց բազմակողմ ձևաչափի, ինչը արտացոլում է Պեկինի փորձը՝ կառավարելու երկուսի հետ հարաբերությունները և կենտրոնական դեր ստանձնելու մասնատված համաշխարհային կարգում։