Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Դարչիևին նշանակել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

13:38, 06.03.2025

Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Դարչիևին նշանակել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան։ Մինչև դեսպան նշանակվելը դիվանագետը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ապահովելու ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի և Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի նշանակումը։

ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Անատոլի Անտոնովն ավարտեց իր առաքելությունը Վաշինգտոնում 2024 թվականի հոկտեմբերին։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վաշինգտոնը պաշտոնական նոտա է հղել Մոսկվային փետրվարի 27-ին Ստամբուլում պայմանավորվածությամբ Դարչիևին դեսպան նշանակելու վերաբերյալ։

Նմանատիպ