Վլադիմիր Պուտին. «Թալիբանը» վերահսկում է իշխանությունը երկրում և այս առումով նրանք մեր դաշնակիցներն են ահաբեկչության դեմ պայքարում

19:56, 04.07.2024

Ռուսաստանի նախագահը «Թալիբան» շարժումը դաշնակից է համարում ահաբեկչության դեմ պայքարում։ Տեղեկությունը տարածում է Ռոյթերս գործակալությունը։

Ռոյթերսի փոխանցմամբ՝ Պուտինն այդ հայտարարությունն արել է Աստանայում ունեցած ելույթի ժամանակ։

«Ընդհանուր առմամբ, պետք է թողնել այն փաստը, որ թալիբները վերահսկում են իշխանությունը երկրում, և այս տեսանկյունից նրանք, իհարկե, մեր դաշնակիցներն են ահաբեկչության դեմ պայքարում», – ասել է Պուտինը։

Վլադիմիր Պուտինի խոսքով, ցանկացած կառավարություն շահագրգռված է իր ղեկավարած իշխանության և պետության կայունությամբ։

«Վստահ եմ, որ թալիբները նույնպես շահագրգռված են, որ Աֆղանստանում ամեն ինչ խաղաղ լինի, և երկիրը ենթարկվի որոշակի կանոնների»,- ասել է Պուտինը։

Նմանատիպ