Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա, պատերազմի ավարտի համար անհրաժեշտ է վերացնել հակամարտության արմատական պատճառները
Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա, պատերազմի ավարտի համար անհրաժեշտ է վերացնել հակամարտության արմատական պատճառները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա։

«Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար պետք է վերացվեն հակամարտության արմատական պատճառները», – ասել է Պուտինը։

Բացի այդ, ինչպես Պուտինը նշել է ԱՄՆ նախագահի հետ ճեպազրույցի ժամանակ, ինքը շատ լավ, գործնական և հուսալի կապեր ունի Դոնալդ Թրամփի հետ։

«Ես բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ այս ճանապարհով գնալով՝ մենք կկարողանանք վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Նա ասել է, որ հույս ունի, որ Ալյասկայում ձեռք բերված համաձայնությունները կդառնան հենարան ուկրաինական խնդրի լուծման և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնման համար։ Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ Կիևը և Եվրոպան խոչընդոտներ չեն ստեղծի հակամարտության կարգավորման գործում արձանագրված առաջընթացի համար։

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպել են երեքը երեքի ձևաչափով Ալյասկայի Անքորիջ քաղաքում։ Հանդիպմանը ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը։ Ռուսական կողմից ներկայացրել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը։ Նեղ կազմով կայացած հանդիպումից հետո առաջնորդները համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել և հայտարարություններ արել բանակցությունների վերաբերյալ։