Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը չի ցանկանում ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական հակամարտություն, բայց եթե ինչ-որ մեկը դա ցանկանա, Մոսկվան պատրաստ է դրան
Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը չի ցանկանում ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական հակամարտություն, բայց եթե ինչ-որ մեկը դա ցանկանա, Մոսկվան պատրաստ է դրան

Ռուսաստանը չի ցանկանում ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական բախում, բայց եթե ինչ-որ մեկը դա ցանկանում է, Մոսկվան պատրաստ է դրան, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը «պատրաստ է ցանկացած սցենարի», թեև ոչ ոք դա չի ցանկանում։

Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է հատուկ մեխանիզմ՝ նման հակամարտություններից խուսափելու համար։

«Մեր երկրում առանձին գերատեսչությունների ղեկավարներ անմիջականորեն շփվում են միմյանց հետ և հնարավորություն ունեն խորհրդակցելու ցանկացած ճգնաժամային իրավիճակի շուրջ»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսում։