Վլադիմիր Պուտին. Օտար երկրներն ամեն ինչ անում են կոպիտ և ոչ քաղաքակիրթ ձևով, էլ չեմ խոսում իրենց իրավական համակարգերի մասին, մենք նրանց չենք կարող վստահել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ձեռներեցների հետ հանդիպմանը, ասել է, որ ձեռնարկատերերը չպետք է վստահեն օտար երկրներին։
«Ի՞նչ լավ բան կա դրա մեջ։ Իրենք ամեն ինչ բերում են կոպիտ և ոչ քաղաքակիրթ ձևով, էլ չեմ խոսում իրավական համակարգերի մասին, դրանք պարզապես չկան, կան միայն նրանց համար, չես կարող վստահել նրանց: Պետք է մեր երկրում ստեղծել քաղաքական և իրավական համակարգ, որը կլինի կայունության և հուսալիության երաշխիք»:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Պուտինը իբր նկատի ուներ արտասահմանում ռուսական ընկերությունների ակտիվների սառեցման մասին։
Ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինին հարցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հեռախոսազրույցի մասին, որը, ըստ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի, պետք է սկսվեր Մոսկվայի ժամանակով 18:00-ին։ Այս հարցին Ռուսաստանի նախագահը ծիծաղելով պատասխանել է. «Մի լսեք նրան»։