Վլադիմիր Պուտին - Մոսկվայի կողմից տեսած առաջարկները համապատասխանում են Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի քննարկումներին
Ռուսաստանի կողմից տեսած առաջարկները համապատասխանում են Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի քննարկումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ ծրագիրը կարող է հիմք դառնալ վերջնական խաղաղության համաձայնագրի համար։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել են ամրապնդել ռուս-թուրքական շփումները Ուկրաինայի հարցի շուրջ տարբեր մակարդակներում։
Իր հերթին, Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան, ինչպես նախկինում, պատրաստ է աջակցել ցանկացած դիվանագիտական նախաձեռնության և ծրագրի, որը կնպաստի կողմերի միջև ուղիղ շփումներին և կհարթի տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհը։