Մեր աչքի առաջ ձևավորվում է գլոբալ զարգացման ավելի բարդ, բազմաբևեռ ճարտարապետություն. այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահի պնդմամբ՝ այն պետությունները, որոնք ճշմարտապես հասկանում և գնահատում են ազգային ինքնիշխանության կարևորությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում, ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում այս գործընթացում:
Պուտինի խոսքով՝ վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ գլոբալ աճի բոլոր տարրերը՝ տնտեսությունից ու ֆինանսներից սկսած մինչև տեխնոլոգիաներ և դեմոգրաֆիա, անդառնալիորեն փոխվում են:
Պուտինի պնդմամբ՝ միջազգային հարաբերությունների նախկին մոտեցումներն ու կանոնները կորցնում են իրենց ուժը, մասնավորապես արևմտյան պետությունների գործողությունների պատճառով, որոնք, նրա խոսքով, կորցնում են առաջատար դիրքերը և տեղը զիջում աճի նոր կենտրոններին՝ Գլոբալ Հարավի երկրներին:
«Ոչ մի երկիր չի կարող զարգանալ միայնակ՝ ի հաշիվ այլ երկրների կամ նրանց վնաս հասցնելով», – հայտարարել է Պուտինը: