Վլադիմիր Պուտին. Իրանի դեմ տեղի է ունենում բացարձակապես անհիմն ագրեսիա, որը որևէ արդարացում չունի, մենք ջանք չենք խնայի Իրանի ժողովրդին աջակցելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը Իրանի վրա հարվածները անվանել է անհիմն ագրեսիա, որը, նրա խոսքով, որևէ արդարացում չունի։
«Սա բացարձակապես անհիմն ագրեսիա է Իրանի դեմ, այն որևէ հիմք և որևէ արդարացում չունի», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել իրանցի ժողովրդին։
«Մենք Իրանի հետ ունենք երկարատև, լավ, հուսալի հարաբերություններ։ Մենք մեր կողմից ոչ մի ջանք չենք խնայի Իրանի ժողովրդին աջակցելու համար», – հայտարարել է Վլադիմիր Պուտինը։