Վլադիմիր Պուտին. Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի
Վլադիմիր Պուտին. Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի

Ես խորապես համոզված եմ, որ մեր գործը արդար է, մենք միասին ենք, հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մայիսի 9-ի շքերթին՝ իր ելույթի ժամանակ Մոսկվայի Կարմիր հրապարակում։

Նրա խոսքով՝ Խորհրդային Միության ժողովուրդների հերոսական սխրանքները ցույց տվեցին, որ հայրենիքի հանդեպ հավատարմությունը կարող է միավորել միլիոնավոր մարդկանց։

«Մեր ժողովուրդը պատի պես կանգնեց թշնամու ճանապարհին և ցույց տվեց, որ հայրենիքի հանդեպ հավատարմությունը բարձրագույն ճշմարտությունն է, որը կարող է միավորել միլիոնավոր մարդկանց», – ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Բացի այդ, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, ամբողջ Արևմուտքը դեմ է Ռուսաստանին։ Նա չի հիշատակել Ուկրաինային։

«Հաղթանակած սերնդի մեծ հերոսությունը ոգեշնչում է այն մարտիկներին, ովքեր այսօր կատարում են հատուկ ռազմական գործողության առաջադրանքներ։ Նրանք բախվում են ագրեսիվ ուժի հետ, որը զինված է և աջակցվում է ամբողջ ՆԱՏՕ-ի բլոկի կողմից», – նշել է Պուտինը։

Կարմիր հրապարակում արարողակարգային շքերթը տեղի է ունենում այսօր՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում։