Վլադիմիր Պուտին. ԱՄՆ նախագահի հայտարարությունը համարժեք արձագանք է, քանի որ Ջո Բայդենը չի կարող ասել՝ «կեցցես Վոլոդյա»։
Վլադիմիր Պուտին. ԱՄՆ նախագահի հայտարարությունը համարժեք արձագանք է, քանի որ Ջո Բայդենը չի կարող ասել՝ «կեցցես Վոլոդյա»։

ԱՄՆ նախագահի հայտարարությունը համարժեք արձագանք է, քանի որ Ջո Բայդենը չի կարող ասել՝ «կեցցես Վոլոդյա», – ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ջո Բայդենի մեկնաբանությունից հետո, ով ՌԴ նախագահին խելագար էր անվանել։

Ինչպես լրագրողներին ասել է Պուտինը, Բայդենի այս արձագանքը վկայում է, որ նա իրավացի էր, երբ նա ասաց, որ Ռուսաստանի համար ավելի ցանկալի է Ջո Բայդենին տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում։

«Քիչ առաջ մենք զրուցեցինք, և դուք ինձ հարցրիք, թե ով է նախընտրելի որպես Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ։ Ես ասացի, որ մենք աշխատելու ենք ցանկացած նախագահի հետ, բայց կարծում եմ, որ մեզ համար՝ Ռուսաստանի համար, Բայդենն ավելի ցանկալի է։ Հիմա նրա ասածից ելնելով ես միանգամայն իրավացի եմ, որովհետեւ դա համարժեք արձագանք էր իմ կողմից ասվածին։ ինչու Որովհետև նա չի կարող ասել. «Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, դու ինձ շատ օգնեցիր»։ Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում քաղաքական տեսանկյունից, և այս արձագանքը միանգամայն տեղին է։ Դա նշանակում է, որ ես ճիշտ էի: Ասածս առաջին հերթին նախատեսված էր մեր հանդիսատեսի համար, ոչ թե ամերիկացիների: Դուք ռուս լրագրող եք և ինձ հարցրիք, թե որն է մեզ համար ավելի լավ։ Այնպես որ, ես այն ժամանակ ասացի ձեզ, և կարող եմ հաստատել և կրկնել հիմա. Բայդեն»,- ասել է Պուտինը լրագրողի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խելագար էր անվանել։ Բայդենն այս հայտարարությունն արել է Պուտինի մասին՝ խոսելով կլիմայի փոփոխության մասին։ «Մենք ունենք խելագար, ապօրինի Պուտին, և մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտությունից, բայց մարդկության համար էկզիստենցիալ սպառնալիքը կլիման է», – ասել է Ջո Բայդենը: