Վլադիմիր Մեդինսկի. Ռուսաստանը և Ուկրաինան կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին «բոլորը բոլորի վրա սկզբունքներով»
Ռուսաստանը և Ուկրաինան կփոխանակեն ծանր հիվանդ և վիրավոր զինվորներին «բոլորը բոլորի վրա սկզբունքներով, – ասել է Ստամբուլի բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Մեդինսկու խոսքով՝ Ռուսաստանը և Ուկրաինան կստեղծեն բժշկական հանձնաժողովներ ծանր վիրավոր զինվորների փոխանակման համար, և փոխանակումը կիրականացվի մշտական հիմունքներով։
Ռուսական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը հաջորդ շաբաթ միակողմանիորեն Ուկրաինային կփոխանցի զոհված ուկրաինացի զինվորների 6000 սառեցված մարմին, որոնց ինքնությունը հաստատվել է ԴՆԹ անալիզի հիման վրա։
Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են որոշակի տարածքներում երկու-երեք օրով հրադադարի ռեժիմի, որպեսզի հրամանատարները կարողանան դուրս բերել իրենց զինվորների մարմինները։
Մեդինսկին ներկայացրել է Ուկրաինայի կողմից տրամադրված 339 երեխաների անունների ցանկ։ Ռուսական պատվիրակության ղեկավարը նաև նշել է, որ ինքը պատրաստում է տեղեկատվական շոու համակրող եվրոպացիների համար՝ Ուկրաինայում անհետ կորած երեխաների թեմայով։ Մեդինսկու խոսքով՝ ռուսական կողմը վերջերս վերադարձրել է 101 երեխայի, մինչդեռ ուկրաինական կողմը՝ մոտ 20-ի։