Վլադիմիր Կոնստանտինիդի. Ամեն բան անում ենք, որպեսզի առավելագույնս շուտ կարողանանք վերադարձնել օկուպացնող ռեժիմի կողմից առևանգված մարդկանց

10:28, 20.08.2019

Ամեն բան անում ենք, որպեսզի առավելագույնս շուտ կարողանանք վերադարձնել օկուպացնող ռեժիմի կողմից առևանգվածներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վլադիմիր Կոնստանտինիդին՝ օկուպացնող ուժերի կողմից ձերբակալված 8 քաղաքացու մասին հնչեցված հարցին ի պատասխան:

«Բոլոր լծակներն ակտիվ գործարկել ենք և շուրջօրյա ռեժիմում աշխատում ենք, որպեսզի առավելագույնս սեղմ ժամկետներում ներգործենք օկուպացնող  ռեժիմի վրա՝ այնտեղ տիրող իրավիճակի առնչությամբ:

Մենք ամեն բան անում ենք այս ուղղությամբ, այն մեխանիզմների և լծակների կիրառմամբ, որոնք մեր ձեռքում են:

Քաղաքացիների առևանգումն էլ ավելի բարդացրեց իրավիճակը, որն առաջացել էր սահմանազատման գործընթացի հետևանքով: Համապատասխանաբար, ամեն բան անում ենք, որպեսզի առավելագույնս շուտ կարողանանք վերադարձնել օկուպացնող ռեժիմի կողմից առևանգված մարդկանց»,- հայտարարել է Վլադիմիր Կոնստանտինիդին:

Նմանատիպ