Վկան հաստատել է, որ խուզարկելիս Ռուռուայի մոտ հայտնաբերվել է զենք
Վկան հաստատել է, որ խուզարկելիս Ռուռուայի մոտ հայտնաբերվել է զենք

Թբիլիսիի քաղաքային դատարանում Գիորգի Ռուռուայի նկատմամբ քրեական գործով մեղադրող կողմի գլխավոր վկան, իրավապահը, հաստատել է, որ Գիորգի Ռուռուայի մոտ խուզարկելիս հայտնաբերվել է զենք:

Վկա Բեքա Մախարաձեն դատարանում մեկնաբանել էր, որ Գիորգի Ռուռուային խուզարկելիս անձամբ է առգրավել զենքը: Վկայի խոսքով, զենքի վերաբերյալ կար օպերատիվ տեղեկություն, որից հետո իրավապահները կանգնեցրել են Ռուռուայի ավտոմեքենան և խուզարկելիս հայտնաբերել զենքը:

«Ես և Լևան Ադրիշվիլին սկսեցինք խուզարկել, երբ հայտնաբերեցինք և առգրավեցինք զենքը: Զենքը հենց տեղում լիցքաթափեցինք և շարունակեցինք խուզարկությունը»,- հայտարարել է մեղադրող կողմի վկան:

Գիորգի Ռուռուային ձերբակալել էին 2019 թվականի նոյեմբերի 18-ին: Հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով և նկատի ունի հրազենի ապօրինի գնում-պահում-կրում: