Վիզայի ազատականացումից օգտվել է Վրաստանի շուրջ 195 հազար քաղաքացի, սահմանից հետ վերադարձվել՝ շուրջ 1000-ը
Վիզայի ազատականացումից օգտվել է Վրաստանի շուրջ 195 հազար քաղաքացի, սահմանից հետ վերադարձվել՝ շուրջ 1000-ը

Խորհրդարանի եվրաինտեգրման կոմիտեի նախագահ Թամար Խուլորդավայի տեղեկությամբ, մեկ տարվա ընթացքում, վիզայի ազատականացումից օգտվել է Վրաստանի շուրջ 195 հազար քաղաքացի և 250 հազար անգամ ուղևորվել Եվրոպայում:

Առաջին ալիքի հետ զրույցում Թամար Խուլորդավան ուշադրությունը բևեռել է Վրաստանին վիզայի ազատականացում շնորհելու մեկ տարվա վրա և խոսել մարտի 25-ի տվյալներով առկա վիճակագրության մասին:

Պատգամավորի կարծիքով, Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին Վրաստանի համար վիզայի ազատականացման մասին կայացված որոշումը անչափ լուրջ առաջ դրված քայլ է, քանի որ բացվել է քաղաքացիների ճանապարհը, որ առանց խոչընդոտների, կարճաժամկետ այցերով ճամփորդեն Եվրոպայում և այցելեն Շենգենի տարածք:

«Սահմանից վերադարձվել է շուրջ 1000 մարդ և նրանց մեկ տարվա ընթացքում իրավունք չի տրվել մտնել Շենգենի գոտի»,- ասում է Խուլորդավան:

Ինչ վերաբերում է այսպես կոչված դադարեցման մեխանիզմի կիրառմանը, Խուլորդավան հայտարարում է, որ այդ տեսանկյունից իրական վտանգներ այս պահին չկան:

Այսօր, մարտի 28-ին, անցել է մեկ տարի, երբ Վրաստանի համար Եվրամիության/Շենգենի գոտու երկրներում առանց վիզա ուղևորվելու հնարավորությունը մտել է ուժի մեջ: