Վիտալի Կլիչկոն պնդում է, որ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարձակվել է Կիևի վրա
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարձակվել է Կիևի վրա: Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Հարձակման հետեւանքով վիրավորվել է երեք մարդ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։
Կլիչկոն նշել է, որ մայրաքաղաքի վրա հրթիռակոծության արդյունքում հրդեհներ են բռնկվել քաղաքի մի քանի շրջաններում։
«Հակառակորդի հարձակման արդյունքում հրդեհ է բռնկվել Դառնիցկի և Օբոլոն թաղամասերում, տեղում են փրկարարները»,- ասել է Կլիչկոն։