Վիտալի Կլիչկո – Ռուսաստանը կասետային ռումբերով հարձակում է իրականացրել Կիևի բնակելի շենքի վրա, դա անհնար է անվանել այլ կերպ, քան ցեղասպանություն

13:40, 17.06.2025

Ռուսաստանը կասետային ռումբերով հարձակում է իրականացրել Կիևի վրա։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Կլիչկոն ասել է, որ հարձակման թիրախը բնակելի շենք էր, սակայն ոչ ոք չի զոհվել։

Ինչպես նշել է Կիևի քաղաքապետը, փրկարարները հարձակման վայրում հայտնաբերել են կասետային ռումբի բեկորներ։

«Սա անհնար է անվանել այլ կերպ, քան ցեղասպանություն։ Ռուսները անում են ամեն ինչ, որպեսզի սպանեն որքան հնարավոր է շատ մարդկանց, նրանք օգտագործում են նման զինամթերք խաղաղ քաղաքի վրա հարձակվելու համար», – ասել է Կլիչկոն սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում։

Նմանատիպ