Վիոլա ֆոն Կրամոնը դիմում է Շառլ Միշելին, Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Ջոզեֆ Բորելին՝ շանս կա՞, որ Եվրամիությունը «Վրացական երազանք »-ի առաջնորդների վրա կիրառի նույն սահմանափակումները, ինչ ԱՄՆ-ն 

12:56, 24.05.2024

 

Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը սոցցանցում արձագանքում է Վրաստանի հետ երկկողմ համագործակցության վերանայման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը։

«Կա՞ շանս, որ Եվրամիությունը «Վրացական երազանքի» առաջնորդների վրա կիրառի նույն ճանապարհորդական սահմանափակումները, ինչ ԱՄՆ-ն։ Չափազանց կարևոր կլինի Վրաստանին վերաբերող միջոցների համաձայնեցումը մեր արևմտյան գործընկերների հետ»,- գրել է Վիոլա ֆոն Կրամոնը։

Վիոլա ֆոն Կրամոնը նշված հարցի հասցեատերեր է նշել ԵՄ առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին։

 

Նմանատիպ