Վիոլա Ֆոն Կրամոն. Ընտրությունները եղել են մրցակցային և ընդհանուր առմամբ, ազատ, սակայն ցավալի է տեսնել ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը
Ընտրությունները եղել են մրցակցային և ընդհանուր առմամբ, ազատ, սակայն ցավալի է տեսնել ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը,- այս մասին «Թվիթերի» էջում գրել է եվրախորհրդարանական Վիոլա Ֆոն Կրամոնը:
Եվրախորհրդարանականի խոսքով, ինքը ուշադիր հետևում է Վրաստանի ընտրություններին:
«Ուշադիր հետևում են Վրաստանի ընտրություններին: Ընտրությունները եղել են մրցակցային և ընդհանուր առմամբ, ազատ, սակայն ցավալի է տեսնել ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը: Վարչական և ֆինանսական ռեսուրսներին անհավասար մատչելիությունը խարխլում է ժողովրդավարությունը: Քաղաքական կուսակցությունները պետք է լինեն հանգիստ և խաղաղ: Եվրամիությունը Վրաստանի ժողովրդի կողքին է»,- հայտարարում է եվրախորհրդարանականը: