Վիլի Սանյոլը հրապարակել է Վրաստանի հավաքականի հայտացուցակը Ազգերի լիգայի խաղին Հայաստանի դեմ #1TVSPORT
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը հրապարակել է թիմի կազմը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի Հայաստանի դեմ խաղերի համար։
Ֆրանսիացի մասնագետի մարզած թիմը մարտի 20-ին Երևանում կհանդիպի Հայաստանի հետ, իսկ մարտի 23-ին Թբիլիսիում` «Դինամո Արենայում» կհյուրընկալվի մրցակցին:
Հայաստանին երկխաղյա մենամարտում հաղթելու դեպքում Վրաստանի հավաքականը կպահպանի իր տեղը Ազգերի լիգայի B դիվիզիոնում։
Թիմում կա մեկ դեբյուտանտ: 20-ամյա Լուկա Լացաբիձեն իր կարիերայում առաջին անգամ հրավեր է ստացել ազգային հավաքականի հավաքի։ Նա պատկանում է Դոնեցկի «Շախտյորին» և այժմ վարձավճարով հանդես է գալիս «Չեռնոմորեցում»:
Վրաստանի ազգային հավաքականի կազմը.
Դարպասապահ՝ Գիորգի Մամարդաշվիլի («Վալենսիա», Իսպանիա), Գիորգի Լորիա («Օմոնիա Արադիպու», Կիպրոս), Լուկա Գուգեշաշվիլի («Պանսերայկոս», Հունաստան)։
Պաշտպանություն՝ Գուրամ Կաշիա («Սլովան», Սլովակիա), Օթար Կակաբաձե («Կրակով», Լեհաստան), Լաշա Դվալի (ԱՊՕԵԼ, Կիպրոս), Լուկա Լոչոշվիլի («Սալերնիտանա», Իտալիա), Գիորգի Գոչոլեիշվիլի («Կոպենհագեն», Դանիա), Սաբա Գոգլիչիձե («Էմպոլիխա», Ուկրաինա):
Կիսապաշտպանություն/հարձակում. Օտար Կիտեիշվիլի («Շտուրմ», Ավստրիա), Գիորգի Քոչորաշվիլի («Լևանտե», Իսպանիա), Նիկա Կվեկվեսկիրի («Նիրեհազա», Հունգարիա), Անզոր ՄեՔվաբիշվիլի («Կրայովա», Ռումինիա), Լևան Շենգելիա («Օֆֆի Կրետ», Հունաստան), Շոթա Նոնիկաշվիլի («Չերկասի», Ուկրաինա), Գիորգի Զարիա («Կայրաթ», Ղազախստան), Զուրիկո Դավիթաշվիլի («Սենտ-Էտյեն», Ֆրանսիա), Գիորգի Գուլիաշվիլի («Սարաևո», Բոսնիա և Հերցեգովինա), Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ), Ժորժ Միքաուտաձե («Լիոն», Ֆրանսիա):