Վիկտոր Օրբանն ասում է, որ Հունգարիան աշխարհում ընկերներ ու գործընկերներ է ձեռք բերում, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինին

17:33, 24.12.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասում է, որ Հունգարիան աշխարհում ընկերներ և գործընկերներ է ձեռք բերում, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ինչպես ասում է Օրբանը, հունգարացիները կարող են օգուտ քաղել դրանից։

«ԱՄՆ նոր նախագահին դուր է գալիս Հունգարիան։ Չինաստանի նախագահն այցելել է Եվրամիության երկու երկրներ՝ Ֆրանսիա և Հունգարիա, Թուրքիայի նախագահը մեր բարեկամն է, մեր լավ բարեկամը՝ Իսրայելի վարչապետը»,- ասում է Վիկտոր Օրբանը։

Նմանատիպ