Վիկտոր Օրբանն ասում է, որ Դոնալդ Թրամփի վերադարձից հետո Կենտրոնական Եվրոպան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Բրյուսելի վրա. «Մենք նրանց կփաթաթենք սենդվիչի մեջ»
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Կենտրոնական Եվրոպան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Բրյուսելի վրա։
«Կարող եմ ասել, որ մենք նրանց կփաթաթենք սենդվիչի մեջ, քանի որ ընդունված է նախաճաշից առաջ մտածել սենդվիչի մասին»,- ասել է Օրբանը հարցազրույցներից մեկում։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Թրամփին վերադարձից հետո արդեն հաջողվել է ինչ-որ բան ուղղել, երբ հայտարարել է, որ իր հայրը տղամարդ է, իսկ մայրը՝ կին։
«Մենք վերադարձել ենք Եվրոպայի գլխավոր փողոցը, մենք նոր մեյնսթրիմ ենք»,- նշել է Օրբանը։