Վիկտոր Օրբանն ասում է, որ չի վախենում ընտրություններում պարտվելուց, և ընտրություններում իր գլխավոր մրցակիցը ոչ թե ընդդիմությունն է, այլ Բրյուսելը
Վիկտոր Օրբանն ասում է, որ չի վախենում ընտրություններում պարտվելուց, և ընտրություններում իր գլխավոր մրցակիցը ոչ թե ընդդիմությունն է, այլ Բրյուսելը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասում է, որ չի վախենում հաջորդ ընտրություններում պարտվելուց։ Օրբանն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ վերջին հարցումները ցույց են տվել, որ իր գլխավոր մրցակիցը՝ «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարը, զգալիորեն առաջ է իրենից։

Politiko-ին տված հարցազրույցում Օրբանն ասել է, որ ինքը «փորձ» ունի ընդդիմության մեջ և չի անհանգստանում իր հնարավոր քաղաքական ապագայի համար։

«Ես ռեկորդակիր եմ ոչ միայն վարչապետ լինելու, այլև ընդդիմության առաջնորդ լինելու համար։ Ես փորձ ունեմ։ Ես 16 տարի անցկացրել եմ որպես ընդդիմության առաջնորդ», – ասել է Օրբանը։

Նույն հարցազրույցում Հունգարիայի վարչապետը կրկին քննադատել է Եվրամիությանը՝ ասելով, որ հաջորդ ընտրություններում իր գլխավոր մրցակիցը ոչ թե Պետեր Մագյարն է, այլ Բրյուսելը։ Օրբանի խոսքով՝ ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Հունգարիային։

«Եվրամիությունը մեզ համար սպառնալիք է։ Նրանք շանտաժի են ենթարկում մեզ։ Նրանք փորձում են թուլացնել մեզ տնտեսապես և ֆինանսապես։ Բրյուսելը ցանկանում է փոխել կառավարությունը Հունգարիայում։ Նրանք ցանկանում են Հունգարիայում ունենալ այնպիսի կառավարություն, ինչպիսին նրանք նշանակել են Լեհաստանում, որը հետևում է Բրյուսելի հրահանգներին միգրացիայի, տնտեսության և պատերազմի վերաբերյալ», – ասաց Օրբանը։