Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Միխայիլ Գորբաչովի հուղարկավորությանը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Խորհրդային Միության առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հուղարկավորության արարողությանը։ Ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ ու լուսանկարներ են տարածում Օրբանի այցի մասին։
Գորբաչովի քաղաքացիական հուղարկավորությունն անցկացվում է Մոսկվայի Արհմիությունների տանը։ Հասնելով վայր՝ Վիկտոր Օրբանն իր ցավակցությունն է հայտնել Գորբաչովի ընտանիքին։
Միաժամանակ, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի վրա, Հունգարիայի նախագահը հանդիպում չի ծրագրել Վլադիմիր Պուտինի հետ։
Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահը մահացել է օգոստոսի 30-ին 91 տարեկան հասակում: