Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով կայցելի Վրաստան
Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով կայցելի Վրաստան

Հոկտեմբերի 28-29-ը պաշտոնական այցով Վրաստան կժամանի Եվրոպական միության խորհրդի նախագահող երկրի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նրանց խոսքով՝ հոկտեմբերի 29-ին Վրաստանի կառավարության վարչակազմում տեղի կունենա վարչապետ Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հունգարացի գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կկայանան դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Վիկտոր Օրբանը լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

Հունգարիայի վարչապետը Վրաստան կայցելի կառավարական պատվիրակության հետ միասին, որի կազմում են Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիիարտոն, Հունգարիայի տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նադին, Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան, պետքարտուղար ​​Յանոշ Մատեն և այլ պաշտոնյաներ: