Վիկտոր Օրբանը մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
Վիկտոր Օրբանը մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես գրում է Հունգարիայի վարչապետը սոցիալական ցանցերում, նա մեկնում է Մոսկվա՝ ապահովելու Հունգարիայի էներգամատակարարումը ձմռանը և հաջորդ տարի։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նույնպես մեկնում է Մոսկվա Օրբանի հետ։

«Ծրագիրը ոչ միայն մեկնելն է, այլև Մոսկվա հասնելը, ինչը պատերազմի պատճառով այդքան էլ հեշտ չէ։ Մենք ստիպված կլինենք մեծ շեղում կատարել։ Մենք պետք է մեկնենք առավոտյան ժամը 04:00-ին՝ նախատեսված հանդիպմանը հասնելու համար։ Ես այսօր կհանդիպեմ Ռուսաստանի նախագահի հետ», – Բուդապեշտի օդանավակայանում լրագրողներին ասել է Օրբանը։

Բացի այդ, Օրբանն ասել է, որ Հունգարիան ունի էներգակիրների ամենացածր գները Եվրոպայում, քանի որ այն հասանելիություն ունի էժան ռուսական նավթին և գազին։