Վիկտոր Օրբանը Կրեմլում է, որտեղ բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ
Վիկտոր Օրբանը Կրեմլում է, որտեղ բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը գտնվում է Կրեմլում, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, առաջնորդների հանդիպումից առաջ բանակցություններ են անցկացրել արտաքին գործերի նախարարներ Պետեր Սիյարթոն և Սերգեյ Լավրովը։

Նշենք, որ Մոսկվա մեկնելուց առաջ Օրբանն ասել էր, որ Պուտինի հետ քննարկելու է Հունգարիայի համար նավթի և գազի մատակարարումների շարունակությունը, ինչպես նաև խաղաղության հաստատման ջանքերը Ուկրաինայում։